
Ծնվել է
Հունիսի 03-ին, 2001 թ., Ստեփանավանում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Հայրենասիրությունը:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ազատ ժամանակ սիրում էր ընթերցել գրքեր
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արդարության կողմնակից էր, երբեք չէր ստում, ոչ մի անգամ իր իմացածով չէր հպարտանում
Մանրուքներ կամ սովորություններ
Զբաղվում էր սպորտով, պտտաձողի վրա տարբեր բարդ վարժություններ էր կատարում:
Կարևոր փաստեր
Փոքրուց իր տետրերի վրա գրված էր ASALA: Հետաքրքրված էր դաշնակցությամբ: Դարձավ դաշնակցության կողմից բացված ճամբարի պետի օգնական
Դաշնակցական երիտասարդական խմբի անդամ էր: Կազմակերպեց սպորտային մեծ միջոցառում, որտեղ հրավիրել էր բարձրաստիճան շատ հյուրերի։
Վերջին զրույց
Նոյեմբերի 1-ին Մատաղիսում, երբեք չի ասել` որտեղ է գտնվում, ասում էր «Ես ձեզ շատ մոտիկ եմ»։
Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 1-ին Մատաղիսի խաչմերուկում, զոհվել է ինքնաթիռի հարվածից։
Պարգևատրվել է Արիության մեդալով։