hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Դեկտեմբերի 06-ին, 2001 թ., Գյումրիում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ֆուտբոլը, փոքր ժամանակից Շիրակի ֆուտբոլային թիմի մեջ էր։ Ընդունվել էր բժշկական քոլեջ և անընդհատ աշխատում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Չուներ ազատ ժամանակ, աշխատում էր, որպեսզի օգներ ընտանիքին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխուժ, ակտիվ չափի մեջ։ Շատ ժպտերես էր, սիրում էր Աստվածաշունչ կարդալ։

Երազանքների մասին
Երազում էր ընդունվել ինստիտուտ։

Մանրուքներ կամ սովորություններ
Սիրում էր կենդանիներ՝ պահում էր ոզնի, գերմանամուկ, ձուկ։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 26-ին, 2020 թ., Թալիշից՝ ասաց, որ չզանգենք։

Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին Թալիշում։