
Ծնվել է
Օգոստոսի 14-ին, 2001 թ., Թալինի շրջան` գ. Վերին Բազմաբերդում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Զբաղված էր հիմնականում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, ուներ իր սեփական ձին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր, հոգատար, ամբողջ գյուղը սիրում էր իրեն։
Երազանքների մասին
Թատերագետ էր ուզում դառնալ, կատարում էր շատ լավ նմանակումներ։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, հորեղբոր հետ է խոսել, ասաց, որ պատերազմ է սկսվել։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 28-ին Հադրութում։
Հրամանատարի զոհվելուց հետո մարտն ինքն է վարել, իրեն հատկացված նռնականետով տանկ է խփել։