hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Նազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մարտի 09-ին, 2002 թ., Աշտարակում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Սովորում էր բժշկական քոլեջում, ցանկանում դառնալ ատամնատեխնիկ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա մասին գաղտնի էր պահում։ Ընկերների հետ գնում էր եկեղեցի, հարազատների հետ նույնպես անցկացնում էր ժամանակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի հետ մտերիմ էր, հումորով, շատ հայրենասեր էր։

Երազանքների մասին
Երազում էր դառնալ լավ ատամնատեխնիկ և աշխատել իր ուժերով։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 23-ին, զոհվեց նույն օրը։

Վերջին հերոսական մարտը
Հայկազովում վարորդ էր հետախուզության բաժնում։ Պատերազմի ժամանակ եղել է բոլոր տեղերում։ Վերջին մարտը՝ Մարտունիում։