hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Դավիթ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ.սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում:
Կրթությունը
Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը և ռազմական ակադեմիան:
Ոգեշնչվում էր
Ինքնակրթությամբ, ուսումով, ֆուտբոլով, հարազատներին պարգևած բերկրանքով:
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ տաղանդավոր և բարեխիղճ, պատասխանատվության զգացումով, նվիրված և հոգատար, ով վայելում էր բոլորի խորին սերն ու հարգանքը:
Յուրահատուկ էր
Իր արտակարգ աշխատասիրությամբ և ֆիզիկական պատրաստվածությամբ, դասընկերներին անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությամբ և հարազատների նկատմամբ անսահման ուշադրությամբ:
Պայծառ երազանքներ ուներ
Ստանալ բարձրագարգ կրթություն, երջանկացնել հարազատներին:
Վերջին զանգը 2020 թ. նոյեմբերի սկզբին հորն էր
«Պա՜պ ջան, չմտածես, թե անհանգստանում եմ իմ կյանքի մասին, ուղղակի չեմ ուզում Ձեզ վշտացնեմ...»:
Վերջին մարտը
2020 թ. նոյեմբերի 3, Մարտունի, «Զանգու» Հրամանատարական դիտակետ, թշնամին բացահայտելով հրետանու կրակը ուղղորդող դիտակետի վայրը տանկերի և հրետանային միջոցների ամբողջ կրակը ուղղում է Դավիթի և նրա զինակից տղաների ուղղությամբ:
Կառավարման դասակի հրամանատար էր
Կազմակերպել է պաշտպանությունը, մարտկոցի ոչ մի զինվոր չի տուժել, խոցել է թշնամու բազմաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ, շատ մոտ հեռավորությամբ հրազենային մարտի բռնվելով թշնամու հետ, իր զինվորներին հետ է ուղարկում՝ մնալով առաջնագծում մի սպայի հետ: