
Ծնվել է
2001 թվականի հուլիսի 4-ին, ԼՂՀ, Մարտունիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Նա ըմբիշ էր և մարզվում էր Մոսկվայի ըմբիշների ակումբներից մեկում և նախատեսում էր գնալ Գերմանիա։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ մեծ ընկերական շրջապատ և սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ ընկերասեր և համեստ էր։
Երազում էր
Դառնալ պրոֆեսիոնալ մարտիկ։
Յուրահատկություններ
Չէր սիրում շահագործել որևէ մեկին, և չէր թողնում, որ ճնշեն թույլերին։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 1-ին ասել է՝ «Ամեն ինչ լավ կլինի»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Թալիշում։ Հրամանատարը հայտարարել է, որ դժվար պոստ են գնալու, և ով ցանկանում է կամավոր լինել, կարող է միանալ: Մհերը և 4 այլ զինվոր պահել են պոստը 5 օր առանց օգնության։ Նա զոհվել է հոկտեմբերի 1-ին։