hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Բաբկեն Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թվականի դեկտեմբերի 5-ին, Շիրակի մարզի Ջրափ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը: Փոքրուց ցանկանում էր լինել զինվորական։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների հետ, ունեցել է մեծ շրջապատ և սիրելի էակ:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր և սիրում էր առիթներ կազմակերպել:

Երազում էր
Ունենալ իր սեփական անասնապահական ֆերման և կառուցել նոր տուն։

Յուրահատկություններ
Շատ կապված էր մոր հետ, կիսվում էր նրա հետ ամեն ինչով։

Վերջին զրույց
2020 թվականի հոկտեմբերի 19-ին, սովորական ընտանեկան զրույց էր։ Ասաց, որ իրենց մոտ պատերազմ չկա, ծառայում էր Քարվաճառի Սև հովազ խմբում։

Վերջին հերոսական մարտը եղել է
Քարվաճառում։