
Ծնվել է
2001 թվականի մարտի 21-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գիտելիքները։ Լավ էր սովորում, դպրոցից հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մարդամոտ, ընկերասեր և աշխույժ էր։ Դպրոցի երեխաներին սովորեցնում էր պարել, մասնակցում էր բանավեճերի, շատ լավ ասմունքում էր և մասնակցում էր ասմունքի մրցույթների։
Երազում էր
Դառնալ երկրաբան։
Յուրահատկություններ
Անընդհատ ընթերցում էր։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին զանգել էր Հորադիսից։ Շատ ընկճված էր, որ զոհվել էր իր մոտիկ ընկերը։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 9-ին Հորադիսում։