hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուսլան Թորոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թվականի փետրվարի 26-ին, Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մեքենաներն ու սպորտը: Նա երթուղայինի վարորդ էր, զբաղվում էր թեթև ատլետիկայով, բոքսով, քիքբոքսինգով և դահուկասահքով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ամուսնացած էր և ուներ 1 աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ աշխույժ էր, հասնող և ընկերասեր։

Երազում էր
Ունենալ լավ մեքենա, սեփական գեղեցիկ երթուղային տրանսպորտ և նոր տուն։

Յուրահատկություններ
Ռոմանտիկ անձնավորություն էր:

Սիրում էր
Մեքենաներ։

Վերջին խոսքերն էր
«Մամ, քեզ լավ նայի։ Մամ, ես պիտի գնամ, ես չեմ կարող այստեղ նստել, աղոթեք իմ համար»։

Վերջին հերոսական մարտը եղել է
հոկտեմբերի 25-ին Կուբաթլույում։