hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թվականի դեկտեմբերի 18-ին, Արարատի մարզի Արարատ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը, ըմբշամարտը, և իր հաղթանակները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ավելի շատ շփվում էր իրենից մեծերի հետ։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ խորհրդատու էր, անվախ և հավասարակշռված։ Շատ սիրված էր ընկերների կողմից և շատ կապված էր եղբոր հետ։

Յուրահատկություններ
Շատ աշխատասեր էր։

Վերջին խոսքերն էր
«Մամ, ես մինչև վերջ գնալու եմ, չեմ թողնելու ընկերներիս»։

Վերջին հերոսական մարտը եղել է
հոկտեմբերի 29-ին, Հադրութում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։ Զինակից ընկերները պատմում են, որ շատ անվախ էր։