
Ծնվել է
2002 թվականի փետրվարի 9-ին, Մասիս շրջանի, Խաչփառ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մայրը: Նա շատ մայրապաշտ էր, ամեն ինչ անում էր մոր համար; 15 տարեկանից աշխատում էր և աշխատավարձը ամբողջությամբ տալիս էր մորը, ուրախանալով, որ կարողանում է օգնել ընտանիքին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը, պարապում էր աշխարհագրություն։ Ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անվախ էր, հենց առաջին օրվանից գրանցվել էր ընկերների հետ որպես կամավոր: Երբ իմացել է մեծ եղբոր վիրավորվելու մասին, որոշել է վրեժ լուծել և սպանել 2 թուրքի։
Սիրում էր
Աշխարհագրությունը: Ընդունվել էր ԵՊՀ կադաստրային և քարտեզագրման գործի բաժինը։
Վերջին խոսքերն էր
«Քեզ սիրում եմ մամ, ինչ էլ որ լինի՝ դուխդ չքցես»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում։