hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թվականի մայիսի 30-ին, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծնողների լավ լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ծնողների հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի և համեստ էր։

Երազում էր
Գնալ ծառայության՝ ասելով. «Մամ, շուտ գնամ, շուտ գամ»։

Յուրահատկություններ
Փակ երեխա էր։

Վերջին զրույց
Եղել է հոկտեմբերի 18-ին, երբ իրենց արդեն տարել էին Սիսյան։ Չէր ասում, որ իրեն տարել են պատերազմի դաշտ։ Ասել է՝ «Մամ, եթե քո ծնունդը չշնորհավորեմ, կնեղանա՞ս»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Կուբաթլուում՝ փրկելով ընկերոջ կյանքը։