
Ծնվել է
2002 թվականի փետրվարի 1-ին, Արարատի մարզի Արմաշ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Ըմբշամարտիկ էր և ուրախանում էր իր հաղթանակներով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը և ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Յուրահատուկ, հանգիստ, բարի և լավ սովորող երիտասարդ էր։
Երազում էր
Դառնալ կայացած սպորտի վարպետ։
Վերջին խոսքերն էր
«Իմ մասին մի մտածեք, ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունիում։ Ընկերներն պատմում են, որ նա էր կատարում ամենածանր աշխատանքները՝ լինելով հրետանավոր։