
Ծնվել է
1978 թվականի հոկտեմբերի 1-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ անսահման սերը։ Միշտ ասում էր. «Եթե կռիվ լինի, ես առաջինը կգնամ»։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր և ուներ երկու երեխա։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա լավ ընկեր էր, և միշտ պատրաստ էր աջակցել ու հասնել բոլորին։
Երազում էր
Զբաղվել ոսկերչությամբ։ Ցանկանում էր կատարելագործել իր հմտությունները և հասնել մասնագիտական նոր մակարդակի։
Վերջին խոսքերն էր
«Երեխաներիս լավ կնայես, ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մադաղիսում։