
Ծնվել է
2002 թվականի հունվարի 5-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոսկերչությունը: Սովորում էր ոսկերչություն կիրառական քոլեջում։ Նա շատ հետաքրքրված էր իր մասնագիտությամբ և ցանկանում էր զարգացնել այն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, անկեղծ և լավ մարդ։
Երազում էր
Ձեռք բերել բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ ոսկերչությամբ զբաղվելու և սեփական գործը բացելու համար։
Յուրահատկություններ
Նա հայրենասեր էր՝ պատրաստ էր միանալ բանակին, չնայած որ նրան թույլատրված չէր գնալ, սակայն ընտրեց ծառայություն կատարել։
Վերջին խոսքերն էր
«Մամ ջան, երբ կվերջանա այս պատերազմը, ի՞նչ են ասում»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում։ Նա վիրավորվել էր և պետք է տեղափոխվեր հիվանդանոց, բայց մնացել էր առանց հրամանատարի և շարունակել էր մարտը։ Նա հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։