hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահրամ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թվականի ապրիլի 22-ին, Ապարանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն բան։ Շատ էր սիրում աշխարհագրությունը և ոգեշնչվում էր այն ուսումնասիրելուց։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր և ուներ երեք երեխա։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մտերիմ էր, նախաձեռնող և միշտ պատրաստ օգնելու։

Երազում էր
Իր երեխաներին ապահովել որակյալ կրթությամբ։

Յուրահատկությունները
Ուներ կրակայրիչների և կոնյակների հավաքածու, ինչպես նաև հետաքրքրված էր հնություններով։

Վերջին խոսքերն էր
«Ուղարկում եմ աշխատավարձս, վարկը մուծեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Քարվաճառում, որտեղ իրեն դրսևորել է որպես խիզախ մարտիկ։