hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Շախմուրադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թվականի հունիսի 28-ին, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Խոհարարությունը, արվեստը և բոլոր իրեն հետաքրքրող ոլորտները: Շատ լեցուն տղա էր, նաև լավ խոհարար և վարսավիր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պապիկը նույնպես պատերազմի մասնակից էր, նրանից էր սովորել հայրենասիրությունը։

Երազում էր
Ունենալ իր սեփական բիզնեսը։

Յուրահատկություններ
Անվախ էր: Շամշադինում ծառայելու ժամանակ, երբ հրամանատարը հայտնել է, որ գնում է Մադաղիս, Հակոբը և իր հորեղբոր տղան առաջինն են համաձայնվել, որ գնան նրանց հետ Մադաղիս։

Սիրում էր
Խոհարարությունը, երգն ու երաժշտությունը:

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 13-լույս 14-ի գիշերը։