
Ծնվել է
1995 թվականի օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կինոն և թատրոնը։ Նա սովորել էր Կինոյի և Թատրոնի Պետական ինստիտուտի օպերատրության բաժնում:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա և մոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, կատակասեր, հանգիստ և բարի երիտասարդ էր, բայց հոգին միշտ տխուր էր, շատ հաճախ գնում էր Եռաբլուր։ Սիրում էր փոքրիկներին համեղ բաներ հյուրասիրել:
Երազում էր
Կինոօպերատոր դառնալ։
Սիրում էր
Գրքեր կարդալ և ֆիլմեր դիտել:
Վերջին խոսքերն էր
«Մամ, մի 4 օրից պատերազմը կվերջանա, կգանք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 30-ին, Քարվաճառում։