hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Սուքիասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի ապրիլի 8-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Խոհարարությունը։ Աշխատում էր «Շերեփ» ռեստորանում։ Շատ պարտաճանաչ էր և նվիրված գործին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ կոկիկ և ճաշակով էր։

Երազում էր
Դառնալ լավ խոհարար, ունենալ իր սեփական ռեստորանը, տունը դարձնել երկհարկանի և ունենալ շքեղ մեքենա։

Սիրում էր
Կոկիկ հագնվել։

Վերջին խոսքերն էր
«Չմտածեք, մենք չենք թողնի թուրքերը մտնեն քաղաք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին, Մարտակերտում։ Հրամանատարը շատ սիրելով Արմանին, իր նորածին որդու անունը դրել է Արմանի պատվին: