
Ծնվել է
1988 թվականի հունիսի 1-ին, Ստեփանակերտում:
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը, Հայաստանը և տան հետ կապված ցանկացած առաջընթաց:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երկու որդիների և կնոջ հետ:
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
նրա մոտ ընտանիքը միշտ առաջին տեղում էր, հետո նոր ընկերները: Լավատես էր:
Երազում էր
Որդիները ճանաչեն իրենց երկրի ամեն մի անկյունը: Նրանց կրթությունը նրա համար առաջնահերթ էր:
Յուրահատկություններ
Տան դուռը միշտ բաց էր պահում հյուրերի համար և սիրում էր խոհանոցում օգնել կնոջը:
Սիրում էր
Ընտանիքի հետ զբաղվել և պահել ավանդույթները:
Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ կլինի, չլացես ուրիշների մոտ»:
Վերջին հերոսական մարտը եղել է
Ջաբրաիլում, հոկտեմբերի 2-ին: Զինվորներին հետ էր ուղարկել, ինքը մնացել խրամատում: