hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թվականի օգոստոսի 3-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հատկապես աղջիկը։ Երբ երեխան դեռ շատ փոքր էր, նա ուրախանում երեխայի ամեն նոր փոքրիկ արարքով:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ հանգստի գնալով կամ տանը հետաքրքիր օրեր անցկացնելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ուրախ, հումորով մարդ էր, իր կողքին ոչ ոք չպետք է տխրել, միայն ուրախանար։ Նվիրված էր ընտանիքին և հայրենիքին:

Երազում էր
Ձեռք բերել բնակարան, շատ երեխաներ ունենալ և իր երկիրը բարգավաճած տեսնել։

Յուրահատկություններ
Խուճապի չմատնվելու և միշտ սառը դատելու կարողությունը ցանկացած բարդ իրավիճակում։

Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Կարմիր Շուկայի տարածքում։ Զոհվել է մարտական գործողության ժամանակ։