
Ծնվել է
1994 թվականի ապրիլի 26-ին, Մեղրիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր իր
Կենսուրախությունը, ինքը պատճառներ էր ստեղծում ուրախանալու համար։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Կնոջ և ընկերների հետ։ 2020-ին որդի էր ունեցել՝ Լեոին, ում հասցրել էր տեսնել ընդամենը 17 օր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ ընկեր էր, մեծատառով մարդ՝ բոլորին հավասար սիրող ու հարգող։
Երազում էր
Վերանորոգել իր բնակարանը և ունենալ աղջիկ երեխա։
Յուրահատկություններ
Նրա անսահման սերն ու նվիրվածությունը։
Վերջին խոսքերն էր
«Լավ եմ, մամ ջան, դուք ձեզ լավ նայեք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Ջրականում, հոկտեմբերի 11-ին։ Ընկերներն հիշում են, որ մարտադաշտում շատ քաջ էր: