hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Բագրատ Կակոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թվականի հունվարի 18-ին, Արթիկ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքից տուն վերադառնալը և երեխաների հետ ժամանակ անցկացնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ՝ զբոսնելով, խանութներ կամ խաղահրապարակ գնալով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պատասխանատու էր, հայրենասեր և նվիրված իր աշխատանքին։

Երազում էր
Որդիները՝ Վահագնը և Վահեն մեծանան հայրենասեր ու հաջողակ։

Յուրահատկություններ
Նվիրվածությունը ընտանիքին և կնոջը։

Վերջին խոսքերն էր
«Չգիտեմ՝ կփրկվեմ, թե չէ», ասել էր կնոջը և խնդրել, որ որդիներին լավ նայի։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ջրականում, հոկտեմբերի 14-ին՝ վիրավոր լինելով, փորձել էր փրկել իր ընկերոջ կյանքը։