
Ծնվել է
1972 թվականի հոկտեմբերի 30-ին, Աշխատաբաթում: 1994-ին տեղափոխվել և հաստատվել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքի և երեխաների հաջողությունները։ Ուներ չորս երեխա՝ երեք որդի և մեկ աղջիկ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։ Չնայած երեխաների մեծանալուն, սիրում էր նրանց ընդունել որպես փոքրերի:
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հոգատար, բարեսիրտ, ու ջերմ անձնավորություն էր, ով սիրում էր կյանքը և իր ընտանիքին։
Երազում էր
Մեծ տղայի համար տուն կառուցել։ Պատերազմի ընթացքում երազում էր գոնե մեկ անգամ որդու հետ խոսել՝ չիմանալով որ նա արդեն մահացել է։
Վերջին խոսքերն էր
«Ուզում եմ Դավիթի հետ խոսել»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։