hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահրամ Իսայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թվականի մարտի 3-ին, Սյունիքի մարզի, Դավիթ Բեկ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ: Միարժամանակ կարողանում էր լավ համատեղել աշխատանքն ու ընտանիքը:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կյանքով լեցուն, հայրենիքին նվիրված ու պատրաստակամ մարդ էր, նաև շատ ընկերասեր ու բարյացակամ։

Երազում էր
Սեփական տուն կառուցել, գներ ավտոմեքենա և շատ երեխաներ ունենալ։

Յուրահատկություններ
Նվիրվածությունը հայրենիքին: Պատերազմի ընթացքում ասել էր՝ «Եթե ես հետ գամ, բա 18 տարեկաններն ի՞նչ անեն»։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 15-ի առավոտյան կնոջը ասել է՝ «Դու ես կարևորը, քեզ լավ նայիր»։

Վերջին հերոսական մարտը եղել է
հոկտեմբերի 15-ին Ջրականում։ Հրադադարի ժամանակ զոհերին դուրս բերելու ընթացքում անօդաչուի հարվածից կորցրել է ոտքերը ապա հիվանդանոցի ճանապարհին մահացել։