
Ծնվել է
1988 թվականի փետրվարի 6-ին, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հարազատները և հայրենիքի հետ կապված ցանկացած լավ իրադարձություն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մարտարվեստի ուսուցմամբ, կնոջ հետ ֆիլմեր դիտելով և ազգային պարեր պարելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր էր ու հավատարմությունը համարում էր բարձրագույն արժեք։
Երազում էր
Ստեղծել հայկական մարտարվեստի դպրոց։
Յուրահատկություններ
Ուժեղ բնավորությունն ու մեծերի հանդեպ հարգանքը։
Սիրում էր,
Երգեր ու երաժշտություն գրել:
Վերջին խոսքերն էր
«Տեսնու՞մ ես, ինչքան գեղեցիկ է երկինքը»։
Վերջին հերոսական մարտը եղել է
հոկտեմբերի 19-ին, Արեգասարում, թշնամու դիվերսիոն խմբին չեզոքացնելիս։