hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդուարդ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թվականի սեպտեմբերի 8֊ին Երևանում:

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխայով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ՝ քաղաքից դուրս գնալով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ

Ջիգյարով էր, սրտաբաց ու շատ լավ մարդ բոլորի հանդեպ։

Երազում էր
Ունենալ թոռնիկներ և նրանց մեծացնել։

Յուրահատկություններ
Իր խարիզման։

Վերջին զրույցը
Նոյեմբերի 9-ին։ Ծառայում էր Մարտունի 3-ում՝ որպես վաշտի հրամանատար։ Նրա խոսքերն էին՝ «Չհավատաս ինչ ասեն, մորթում ենք, մենակ տեսնես ինչ ենք անում, շան պես վախենում են»։

Վերջին հերոսական մարտը
Մարտունի 3-ում։ Զինվորների համար եղել է որպես հայրական կերպար՝ նրանց պաշտպանում էր և երբեք միայնակ չէր թողնում։ ԱԹՍ-ի հարվածի ժամանակ պաշտպանել և փրկել է երեք զինվորների կյանք, իսկ ինքը զոհվել։