
Ծնվել է
1983 թվականի հունվարի 1-ին, Արմավիրի մարզի, Նորավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը և երեխաների հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ այցելելով գեղատեսիլ վայրեր կամ տանը ուրախ երեկոներ կազմակերպելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, կենսուրախ և պատրաստակամ մարդ էր։
Երազում էր
Վերանորոգել տունը և երեխաներին տեսնել բարձրագույն կրթությամբ։ Նաև երազում էր գնել մեքենա, որը չհասցրեց:
Սիրում էր
Ամբողջ ժամանակը տրամադրել երեխաներին և նրանց հետ զբաղվել։ Նաև շատ յուրահատուկ էր մոտենում բոլոր մեծերին։
Վերջին զրույցը
Ասել է կնոջը, որ գնան գյուղապետարան և գումար ստանան, իսկ կինը պատասխանել է, որ միասին կգնան: «Ուշ կլինի այդ ժամանակ» պատասխանել է ամուսինը և կապը ընդհատվել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 6-ին, Շուշիի Քարին տակ հատվածում։ Ընկերների համար սնունդ հայթայթելով զոհվել է։