hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեյրան Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թվականի սեպտեմբերի 4-ին, Ակնաղբյուր գյուղում, Հադրութի շրջան։ Կյանքի մնացած մասը ապրել է Մարտունիում:

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքի հետ կապված ցանկացած դրական շարժ:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, խաղեր խաղալով կամ զբոսանքի գնալով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ հարգված մարդ էր, բարի, համեստ ու աշխատասեր։ Շատ նվիրված էր ընտանիքին և աշխատանքին:

Երազում էր
Ունենալ սեփական տուն և ապահովել իր երեխաներին ուսումով և ֆինանսով։

Վերջին խոսքերն էր
«Այստեղից հնարավոր չի տուն գալ, երեխաներիս լավ կնայես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
հոկտեմբերի 14-ին, Ցարանդայի շրջանում։ Պատերազմի ընթացքում չի հանձնվել և շարունակել է իր կռիվը, և այդպես էլ անմահացել: