hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Ղահրամանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թվականի օգոստոսի 26-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Մարտունու շրջանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
հայրենիքի հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Երբ երեխաները դեռ փոքր էին, շատ էր սիրում խնամել նրանց և խաղալ իրենց հետ:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված, հարգված մարդ՝ նվիրված ընտանիքին ու հայրենիքին:

Երազում էր
Ավարտի հասցնել տունը: Կինը կատարել է երազանքը նրանից հետո:

Յուրահատկություններ
Մաքրասիրությունն ու հայրենասիրությունը: Կինը ցանկանում է, որ երեխաներն էլ այդ հատկանիշները վերցնեն իրենց հորից։

Վերջին խոսքերն էր
«Երեխաներիս լավ կնայես, ամեն ինչ լավ է, խոստանում եմ շուտով հետ կգամ»։ Խոսակցության կեսից ասել է «Դուրս եմ գալիս հետո կգամ կշարունակենք խոսակցությունը»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին, Մարտունիում։ Փորձել է հրամանատարին դուրս բերել մարտական գոտուց և ընկած դիերը հետը տանել, և այդ ժամանակ էլ զոհվել է հրետանու հարվածից: