
Ծնվել է
1978 թվականի դեկտեմբերի 6-ին**,** Բաքու քաղաքում։ 2005 թվականին տեղափոխվել է ԼՂՀ, ծառայել է այնտեղ և եղել է ավագ լեյտենանտ։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և երեխաների հաջողությունները։ Շատ ուրախանում էր, երբ երեխաները երջանիկ էին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։ Անկախ նրանից, թե ինչքան հոգնած էր, նրանց տանում էր զբոսնելու։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ պահանջկոտ և հետևողական էր։ Հավասարակշռված, զուսպ ու ընտանիքը շատ սիրող։ Շուտ կողմնորոշվում էր և ճիշտ լուծումներ էր տալիս։
Երազում էր
Երեխաներին հասցնել նպատակներին։ Սպորտի մեջ մարզչի կոչում ստանալ, և դա իրականացրեց։
Յուրահատկություններ
Ամեն խոսքը, միտքը ու շարժումը յուրահատուկ էին:
Վերջին զրույցը
Նոյեմբերի 9-ին զանգել է և ասել, որ ինքը լավ է։ Այնուհետև զրույցը ավարտվել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին՝ Մարտունիում։ Ծանր վերք ստանալուց հետո հաջորդ օրը մահացել է։