
Ծնվել է
1973 թվականի մայիսի 4-ին, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրելը և դրա հետ կապված բոլոր հաջողությունները:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ բնության գրկում հանգստանալով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ինքնամփոփ, խաղաղ, ազնիվ և բարի մարդ էր։
Երազում էր
Երկրում խաղաղություն լիներ, և իր երեխաները մեծանային խաղաղ երկնքի տակ։
Վերջին խոսքերն էն
«Ամեն ինչ շատ վատ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 1-ին, Կամարում։ Նորակոչիկներին դուրս է հանել սահմանից, իսկ ինքը մնացել է թիկունքը պահելու։ Այնտեղ էլ հերոսաբար զոհվել է։