hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռազմիկ Մախմուրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. մայիսի 16-ին Արարատի մարզի Լանջազատ գյուղում

Անսահման համբերատար էր ու զուսպ
Մախմուրյանների օրինակելի ընտանիքի միակ արու զավակն էր

Գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու
Իրեն անծանոթ ճանապարհներով զենք էր հասցնում դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու համար

Ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել
Որ տղերքը սոված չմնան

Նույնիսկ քնած ժամանակ բղավում էր
Համազարկո՜վ, կրա՛կ

Հրադադարից երկու ժամ առաջ
Վճռորոշ արկի բեկորը չխնայեց նրա կյանքը

Մեծ այգի էր նվիրել պապը
Ծառայությունից վերադառնալով՝ պիտի այգու բերքը տեղափոխեր

Վերջին մարտը
2020 թ. նոյեմբերի 9, Դավիթ Բեկ