
Ծնվել է
1999թ. մարտի 5֊ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում
Կենսուրախ էր, ժպիտով ու կյանքով լի
3 քույրերից հետո ծնված սպասված արու զավակն էր
Մոր աչքի լույսն էր
Մինչև մոր ձայնը չլսեր, անկողին չէր մտնի
Սկսվեց պատերազմը
Ընկերոջ հետ որոշել էին որպես կամավոր մեկնել
Երբ ընկերներն այլ դիրքում ուտելիքի պակաս ունեին
Չվախենալով ճանապարհից՝ ուտելիք էր հասցրել
Ամեն օր ընտանիքը սպասում էր նրա զանգին
Զանգում էր, մոր ձայնը լսում, հուսադրում ու անջատում
Հրաժարվել էր թողնել դիրքը
Ասել էր՝ կիջնի պատերազմի ավարտից հետո
Ասում են
Մինչև վերջին պահը ժպտացել է
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 14, Մարտակերտ