hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Պարույր Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994թ.-ի հուլիսի 11-ին Երևանում

Ստեղծագործում էր
Մեր սահմանները արյունով են գծված, ոչ թե փշալարով, փշալարը ժանգոտում, կորչում է, իսկ արյունը՝ ամրացնում բույսի արմատները

Սիրահարվել էր թատրոնին
Երազում էր տանիքում թատրոն բեմադրել

Ընկերներին հորդորում էր
Պարեք օդանավակայաններում, որ Հայաստանից հեռացողները հայրենասիրությամբ լցվեն ու չլքեն հայրենիքը

Աշխատում էր հեռուստատեսությունում
«Անիի գաղտնիքը» ֆիլմի ռեժիսորն էր

Առավոտյան ընտանիքի համար նախաճաշ պատրաստեց
Առանց հրաժեշտ տալու մեկնեց ԼՂՀ

Ե՛վ բժիշկ էր, և՛ քահանա, և՛ խոհարար
Վազում էր խրամատից խրամատ, զինվորների համազգեստներին խաչեր էր նկարում, դաշտերից հավաքած բանջարեղենով համեղ ճաշեր պատրաստում

Վերջին բառը
Կգամ…

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 17, Հադրութ