
Ծնվել է
1999թ. նոյեմբերի 24-ին Թալինի Արագածավան գյուղում
Կիսատ թողնելով ուսումը
Մեկնել են Գերմանիա
Երազում էր
Վերադառնալ հայրենի գյուղ, կարոտել էր ամեն քարն ու թուփը
Սիրում էր
Այգին մշակել, անխնամ ոչինչ չկար բակում
Որդու կամքով
Ընտանիքը վերադարձավ Հայաստան
Ասում էր
Ես ծառայելու եմ Եղնիկներում, պատերազմ է լինելու, ու ես զոհվելու եմ
Անվախ էր
Մինչև կյանքի վերջին պահը
Ուզում էր
Ապրել, արարել, ունենալ 4 երեխա, լավ ընտանիք, լավ մեքենա
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 21, Մարտակերտ