hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. հուլիսի 18-ին ԼՂՀ-ի Խնձորիստան գյուղում

Երազում էր
Ծառայել հայոց բանակում

Համալսարանում հուշ-ցերեկույթին
Զինվորական համազգեստով էր

Հպարտ ու ոգևորված էր
Շրջում էր համալսարանում, որ իրեն համազգեստով տեսնեն

Մոր միակ զավակն էր
Կարող էր զինվորական ծառայության չանցնել

Խնդրեց մորը միասին զինկոմիսարիատ գնալ
Շատ եմ ուզում ծառայել, չեմ ուզում ժամանակ կորցնել

Առաջին զանգը
Մամ, պատերազմ է սկսվել

Վերջին զանգը
Ես հեռախոս չունեմ, բայց ընկերոջս հեռախոսով լուսանկարվել ենք, կուղարկեմ, կպահես, մինչև վերադառնամ

Մայրը ԼՂ-ից իր հետ բերել է
Դավիթի սիրելի հագուստը, զինվորական համազգեստը, լուսանկարները, սիրելի իրերը, ԼՂՀ-ի դրոշը՝ թողել պատշգամբում

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 23, Մատաղիս