
Ծնվել է
2001թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում
Երազում էր
Սպորտային մեկնաբան դառնալ
Այնքան գեղեցիկ ժպիտ ուներ
Բարի էր, աշխույժ, միշտ ժպտում էր
Նապաստակներ ուներ
Անձամբ էլ խնամում էր
Ծաղիկներ շատ էր սիրում
Երեք-չորս տարեկանում հարևանի աղջկա հետ գնացել էին տնից շատ հեռու՝ մայրիկների համար ծաղիկներ հավաքելու
Բարձր տրամադրությամբ գնաց բանակ
Ասում էր՝ մինչև մեդալ չստանամ, չեմ գալու
Թշնամու 4 տանկ է խոցել
Օգնել է, որ Թալիշի բնակիչներն անվնաս դուրս գան գյուղից
Վերջին մարտը
Սեպտեմբերի 29, Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ