hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հուլիսի 8ին, Հրազդանում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, քույրիկի, ընկերների և հորեղբոր տղայի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խելացի, բանիմաց, գրագետ և մեծըրին հարգող էր։

Երազում էր
Ընդունվել համալսարանում և բարձրագույն կրթություն ստանալ: Նա ընդունվել էր համալսարան, սակայն այդ մասին լուրը իմացել է ծառայության ընթացքում:

Սիրում էր
Կատակներ անել:

Վերջին խոսքերն էր
«Մեզ տեղափոխում են, իմ մասին ինչ էլ ասեն՝ դու չհավատաս, եթե մի բան էլ պատահի, լուրը արագ կիմանաք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունիում։ Մոտիկ ընկերը վիրավորվել էր և նա չի թողել ընկերոջը, ասելով՝ «Ինչ էլ լինի, միասին ենք լինելու»։