
Ծնվել է
2001 թվականի հոկտեմբերի 3-ին, Էջմիածնի Զվարթնոց թաղամասում։ Նրա ընտանիքը մինչ այդ ապրել էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդու ցանկությամբ վերադարձել էին հայրենիք, որպեսզի նա ծառայեր իր երկրում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ծառայությունը։ Նա դիպուկահար էր և մեծ նվիրումով էր կատարում իր պարտքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կատակասեր, ընկերասեր և զիջող էր։ Երբեք չէր նեղացնում մարդկանց, ուրախ, հպարտ ու լավատես էր։
Սիրում էր սովորել, կարդալ, շփվել, մեծ հարգանք ու սեր ուներ շրջապատի հանդեպ և նպատակասլաց էր։
Երազում էր
Տուն ունենալ, և նրա երազանքն իրագործվեց։
Յուրահատկություններ
Նա ծնողասեր էր և մեծերին խորապես հարգում էր։
Սիրում էր
Սովորել, գրքեր կարդալ, նվագել, երգել և երգեր գրել։
Վերջին խոսքերն էր
«Շատ կարոտել եմ, մամ։ Պատերազմ է լինելու, մամ… Չէ, խաբում եմ, ոչ մի բան չի լինելու։ Կարոտել եմ ձեզ, շատ եմ ուզում գամ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այդ օրվանից ընտանիքը ոչ մի լուր չուներ նրա մասին։