
Ծնվել է
2001 թվականի դեկտեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենապարզ բաները, ճոխություն ընդհանրապես չէր սիրում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։ Բոլորին հավասար սիրուվ էր, իսկ ընկերների հետ առանձնահատուկ ջերմ էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բարի էր, կամեցող, նվիրված ու անմիջական։
Երազում էր
Զինվորական դառնալ։ Դեռ դպրոցական տարիքից ասում էր, որ շատ է սիրում սպայական գործն ու զինվորի ծառայությունը։
Յուրահատկություններ
Չէր սիրում, երբ մարդիկ շփվում էին իր հետ որևէ նյութական շահից ելնելով։ Նրա համար ամենակարևորը մարդկային շփումն էր։
Սիրում էր
Համակարգչով մոնտաժային ծրագրեր ստեղծել։
Վերջին խոսքերն էր
«Չվախենաս, չերկմտես, մամ։ Անջատեմ, քնեմ, խախանդ ա»։ Մայրը պատասխանել էր. «Սպասում եմ զանգիդ»։ Վահեն պատասխանել էր. «Չգիտեմ, մամ, խոսք չեմ տալիս»։ Մայրը չէր անջատել հեռախոսը, և որդին, կարծելով, որ նա այլևս չի լսում, ասել էր. «Տղեք, թռանք, սենց ուժեղ չէր էղել»։ Մի փոքր անց կապը կորել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
Կարմիր Շուկայում։ Պատերազմի ժամանակ մեքենայով տեղափոխել է 45 զինվոր և այդ ընթացքում ԱԹՍ-ով հարվածել են, բայց նա չի կանգնել։ Գեներալը ասել է, որ կանգնի, բայց Վահեն շարունակել է վարել, որովհետև կանգնելու դեպքում բոլորը կարող էին զոհվել։ Երրորդ հարվածից հետո էլ չէր կանգնել և կարողացել էր բոլորին հասցնել անվտանգ վայր։