
Ծնվել է
2000 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Դրական ամեն ինչ։ Սիրում էր կյանքը:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Նաև ազատ ժամանակ սիրում էր կարդալ գրքեր և լսել երաժշտություն։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ընկերասեր, ազնիվ, հայրենասեր, հավասարակշռված, բարի և նպատակասլաց տղա էր։
Երազում էր
Մասնագիտանալ և կրթվել:
Յուրահատկություններ
Ծայրահեղ լուրջ էր և գաղտնապահ։
Սիրում էր
Նկարչությամբ զբաղվել, համագործակցում էր ոսկերիչների և մուլտֆիլմ ստեղծողների հետ, զբաղվում էր նաև մանրանկարչությամբ։ Նրա մասին նկարահանվել է «Չպարտվածները» ֆիլմը։
Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ ա, նորմալ ա»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մատաղիսում։ Տասը հոգով դիմակայել են հարյուրավոր թշնամիների։
Նահանջի հրամանին չեն ենթարկվել և մինչև վերջ կռվել են։