
Ծնվել է
Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքում՝ Արծվաքար թաղամասում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և զինվորների հետ։ Պարբերաբար այցելում էր դպրոց, ներկա լինում ռազմագիտության դասերին։ Իր օրինակով շատ երիտասարդների ոգեշնչել է ընդունվել ռազմական վարժարան։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Իր անձից բացի, ինքնամոռաց նվիրված էր ընտանիքին և անձնուրաց էր հասարակական շահի հանդեպ։
Երազանքները
Իր աշխատանքում առաջընթաց ունենալ։ Դեպքից մի քանի ամիս առաջ ավագ լեյտենանտից ստացել էր կապիտանի կոչում։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Սիրում էր զինվորներին տուն բերել, զանգում էր կնոջը և ասում՝
«Ինչ կլինի, համով բան պատրաստես»։ Շատ սիրված էր, ուշադիր բոլորի հանդեպ, հատկապես զինվորների, որոնց վերաբերվում էր որպես իր երեխաների։
Վերջին զրույցը
Կինն իրեն հրաժեշտ չէր տվել, պարզապես ճանապարհել էր աշխատանքի։
Նա մտահոգ էր, մտածում էր՝ գնա՞, թե՞ ոչ, կինը պատասխանել էր՝
«Դե գնա՛, որ շուտ գաս»։
Վերջին հերոսական մարտը
Տավուշի մարզի սահմանամերձ չեզոք գոտում ականապատում իրականացնելու ժամանակ իր մարմնով ծածկել է պայթյունը և զոհվել՝ փրկելով մնացածին։ Զոհվել է 2013 թ. հոկտեմբերի 16-ին։