hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաշիկտոր Եսայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Շիրակի մարզում՝ Սարատակ գյուղում, 1986թ. նոյեմբերի 29-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենից շատ՝ իր երեխաները։ Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, լավատես, ընկերասեր։
Միշտ հուսադրում էր մյուսներին, լավատեսությամբ առաջ էր տանում։

Երազանքները
Ցանկանում էր, որ իր մեծ դուստրը բժիշկ դառնա, իսկ միջնեկը՝ իր պես զինվորական։ Տասներեք տարի ծառայել է զինված ուժերում։ Ինքն իմացել էր իր նոր ծնվելիք երեխայի մասին սեպտեմբերին։

Ստեղծագործական կողմը
Սիրում էր երգել հայրենասիրական երգեր։
Գյուղում հաճախ երգում էր հարևանների ու ընկերների համար։

Վերջին զրույցը
Զոհվելուց երեք-չորս ժամ առաջ խոսել է կնոջ հետ։ Շատ լավ էր խոսում, ասում էր՝ «Ամեն ինչ լավ է, հաղթում ենք»։ Նույնիսկ այնտեղից ոգեշնչում էր մյուսներին։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մատաղիս, 2020թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 3-4-ին։
Ընկերոջ հետ փորձել են տեխնիկայի միջոցով առաջխաղացում ապահովել, սակայն զոհվել են։