hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նահապետ Ասատրյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արագածոտնի մարզ՝ Ապարան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները, իր ծառայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, ընկերների հետ ապրող մարդ, լավ ու բարի անձնավորություն։

Յուրահատկություններ
Աշխատասիրությունը, գյուղատնտեսության հանդեպ սերը։

Երազանքները
Երազում էր, որ իր փոքրիկ աղջիկը, ով սրտի խնդիր ուներ, ապաքինվի, բայց ցավոք չհասցրեց։ Ցանկանում էր իր երեխաներին հասցնել իրենց նպատակին, կառուցել տուն։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Եղել է հունվարի 20-ին՝ ժամը 10-ի մոտակայքում։ Հարցրել է՝ «Ի՞նչ եք անում», պատասխանել են՝ «Նկար ենք նայում ու հիշում»։ Ասել է՝ «Նայե՛ք, հիշելը լավ բան ա»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին անգամ եղել է Քյալբաջարում։ Ընկերը վիրավոր էր, նրան տարել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր, սակայն ետ վերադառնալուց ցավոք տեղ չհասավ։

ID: 02182 Սեդրակ Ասրյան Սերգեյի

Ծնվել է
Սյունիքի մարզում՝ Բառբաս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, գյուղատնտեսությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կյանքով լի, հումորով, խելացի, լավ մարդ էր։

Երազանքները
Ուզում էր մսամթերքի խանութ բացել։ ՀՀ պաշտպանության կողմից ստացել էր գումար, ցանկանում էր այն ավելացնել և գնել առանձնատուն իր երեխաների համար։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Ասել է. «Մենք պիտի գնանք, մենք կռվող տղաներ ենք, մենք բոլոր տարածքները գիտենք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Թալիշում։

ID: 02184 Համլետ Հաջոյան Այլազի

Ծնվել է
Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նրան ուրախացնում էր ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հարևանների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում էին որպես լավ մարդ, ամեն ինչին հասնող։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Ասել է. «Էլ չեմ կարող զանգել, հարմար լինի՝ կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը
Զոհվել է Թալիշում։