
Ծնվել է
1997 թվականի նոյեմբերի 1-ին, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած էակի հետ:
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կատակասեր, թասիբով և կոկիկ տղա էր։
Երազում էր
Ամուսնանալ սիրած էակի հետ:
Սիրում էր
Ազարտային բաներ։ Շատ էր սիրում կենդանիներին և հատկապես մեծ շներին։
Վերջին խոսքերն էր
«Մամային կասես՝ կներես, չենք կարա գանք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում։ Վրեժխնդրությունից դրդված, մնացել ու կռվել է ընկերների հետ մինչև վերջին փամփուշտը, բայց շրջափակվել են թշնամու կողմից։
Թեժ մարտերի ընթացքում Սամվելը զոհվել է իր մի քանի ընկերների հետ։ Մյուս ընկերները, այդ թվում՝ Տիգրանը, նրա մարմինը դրել են քնապարկի մեջ, որպեսզի անվտանգ մնա։ Երկու օր անց Տիգրանը նույնպես զոհվել է իր ընկերների հետ։