
Ծնվել է
2000 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։ Պատերազմը սկսվել է իր 20-ամյակի օրը, ընտանիքը գնում էր իրեն շնորհավորելու, բայց ճանապարհից հետ են եկել։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բնության մեջ, ընկերների հետ կամ ֆուտբոլ խաղալով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, հասնող և գեղեցիկ ժպիտով տղա էր։
Երազում էր
Սեփական տուն ունենալ, ուսումը շարունակել և սիրած աղջկա հետ նշանվել։ Երազում էր նաև Ղարաբաղում ապրել:
Յուրահատկություններ
Աշխատասեր, հանգիստ, բարի, կամեցող, նվիրվող, հումորով և կարգապահ տղա էր։
Սիրում էր
Լուսանկարչությամբ զբաղվել և գեղեցիկ տեսարաններ նկարել: Ուներ նաև վավերագրական ֆիլմի սցենար գրված ՝ պատերազմի մասին։
Վերջին խոսքերն էր
«Գնում եմ ժետոնը քաշեմ, Ղարաբաղ ընկնեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում, Կարախանբերլիի մոտ։ Մնացել էր մենակ։ Հերոսական մարտական ուղի է անցել և պարգևատրվել «Մարտական խաչով» շքանշանով։