hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաֆիկ Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Սյունիք մարզում՝ Սպանդարյան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:
Լավ բաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Հիմնականում իր ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Լավ, խելոք մարդ։

Երազանքները:
Նոր տուն ունենալը, բիզնես ունենալը, մարդկանց օգնելը. ծնողները տան երազանքն իրականացրին։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Հիմնականում սպորտը։

Վերջին զրույցը:
Վերջին անգամ մայրն ասաց. «Հետ արի՛, տղա՛ ջան, քո պարտքը տվել ես, էս ու մի ամիս էլ մնացել ես, արի՛»։ Հակադարձեց. «Ես չեմ գալու, 18 տարեկաններին թողե՞մ, գա՞մ»։

Վերջին հերոսական մարտը:
Վերջին անգամ եղել է Շուշիի տարածքի Մեղրի գյուղում։