hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:

Գեղարքունիքի մարզում՝ Տրետուք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր:

Իր զինվորական շորերը հագնելը և դիրքեր բարձրանալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:

Քույրիկի, հայրիկի, մայրիկի և իր զինվորական ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:

«Թագավոր» տղա էր՝ ամբողջ գյուղում ու համայնքում սիրված։

Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

Երազանքները:

Գեղեցիկ տուն կառուցելը, ամուսնանալը ու շատ բալիկներ ունենալը։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:

Ամեն ինչով յուրահատուկ էր։

Վերջին զրույցը:

Վերջին անգամ ասաց. «Լավ կմնա՛ք, պապային լավ կնայե՛ս, կգնա՛ք քույրիկի մոտ»։

Վերջին հերոսական մարտը:

Վերջին անգամ եղել է Քարվաճառի 105 դիրքում։