hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վոլոդյա Էլբակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ. Կոտայքի մարզում՝ Ջրվեժ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Հունահռոմեական ըմբշամարտը, իր հաջողություններն ու նվաճումները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու կուրսեցիների հետ՝ արշավների և հանդիպումների ժամանակ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, համեստ, ակտիվ, հոգատար, համեստ, խելացի, մեծահոգի։

Երազանքները
Պետական աշխատանք ունենալ կամ սեփական բիզնես հիմնել։

Կարևոր փաստեր

Իր ուժերով կարողացել է հասնել Ագրարային համալսարանում անվճար սովորելուն։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 31-ին ասել է մորը. «Մա՛մ, ամեն ինչ լավ կլինի։ Եթե ինձ ինչ-որ բան լինի, հանկարծ չնեղվե՛ս, կշարունակես ապրե՛լ ինչպես առաջ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Մարտունի 2 դիրքում, հերոսաբար ընկել է՝ մինչև վերջ կատարելով դասակի հրամանատարի պարտքը։